Ջիա Կոպոլան Gucci -ի բրենդային գոտում. Vouge

Conde Nast մեդիա խմբի Gucci նորաձևության տան համատեղ նախաձեռնությամբ Ջիա Կոպոլան՝ հայտնի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի թոռնուհին, 4 կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել Օրփեոսի և Էվրիդիկեի մասին առասպելի հիման վրա: Այս մասին գրում է Vouge-ը:
Գործողությունները տեղի են ունենում ժամանակակից Նյու Յորքում, գլխավոր դերերում նկարահանված Լու Դուայոնը և Մարսել Կաստելմիլերը հայտնվում են կադրում ընկերության հագուստով և զարդերով: Ոճաբանն է Արիանա Ֆիլիպսը, ով երկու անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի: