Ջերարդ Գաֆեսճեանի թանկարժեք քարերի հավաքածուն ցուցադրվելու է Դենվերի աճուրդում

Ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճեանին պատկանող առնվազն 1 միլիոն դոլարի վիմագրերի, հանքաքարերի եւ թանկարժեք քարերի նմուշների հսկայական հավաքածուն տեղափոխվել է ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաք, որտեղ ցուցադրվելու է «Leslie Hindman» աճուրդում, գրում է «Asbarez»-ը:

Ջերարդ Գաֆեսճեանը վախճանվել էր 2013 թ. սեպտեմբերին՝ 88 տարեկան հասակում,  նա   հավաքել է արվեստի նմուշների,  ոսկերչական զարդերի եւ թանկարժեք քարերի մեծ հավաքածու: Դրանց մեծամասնությունն այժմ գտնվում է Հայաստանի Գաֆեսճեան արվեստների կենտրոնում, իսկ 900-ից ավելի զարդեր ապրիլին վաճառվել էին Չիկագոյի աճուրդում. հավաքածուն արժեր 1,8 միլիոն դոլար:

Թանկարժեք քարերի հավաքածուն աճուրդի է հանվելու սեպտեմբերի 15-ին, իսկ նախնական  դիտումը տեղի կունենա սեպտեմբերի 12–14-ին: 700 նմուշից բաղկացած հավաքածուում ներառված են հանքաքարեր եւ թանկարժեք քարեր Հարավային Աֆրիկայից, Բրազիլիայից եւ Կոլորադոյից:

Տարածել`
Share

You may also like...