Ջենիֆեր Լոուրենսին վրդովեցրել է Հոլիվուդում տղամարդկանց և կանանց հոնորարների տարբերությունը

2015 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի ճանաչված Ջենիֆեր Լոուրենսը սյունակ է գրել «Ինչո՞ւ եմ ես տղամարդ դերասաններից քիչ վաստակում» վերնագրով, որտեղ խիստ քննադատության է ենթարկել կանանց և տղամարդկանց աշխատանքի գնահատման տարբերությունը, գրում է gazeta.ru-ն։

Նրա խոսքով՝ եկամուտի հարցում լուրջ տարբերության մասին նա իմացել է միայն այն բանից հետո, երբ հաքերները կոտրել են և բաց հասանելիության մեջ դրել Sony Pictures ընկերության նամակագրությունը, որից հետևել է, որ «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմում նկարահանումների համար Ջենիֆեր Լոուրենսը և Էմի Ադամսը ստացել են 2 տոկոսով ավելի քիչ հոնորար, քան նկարահանման հարթակում իրենց գործընկերներ Քրիստիան Բեյլը և Բրեդլի Կուպերը։

Sony Pictures-ի նախկին համանախագահ Էմի Պասկալը, ով մասնավորապես զբաղվել է «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմի նկարահանումներով, հայտարարաել է, որ դերասանուհիներին ավելի քիչ է վճարել՝ բիզնեսի շահերից ելնելով, և խորհուրդ է տվել «չլինել այդքան ազնիվ ու համաձայնել ցանկացած առաջարկի», քանի որ եթե մարդիկ պատրաստ են աշխատել ավելի քիչ գումարի դիմաց, նրանց կվճարեն ավելի քիչ։

 

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ջենիֆեր Լոուրենսին վրդովեցրել է Հոլիվուդում տղամարդկանց և կանանց հոնորարների տարբերությունը”

Leave a Reply

Your email address will not be published.