Ջենիֆեր Լոուրենսը ֆիլմ կնկարահանի ամերիկահայ լրագրողի հոդվածի հիման վրա

Օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն Entertainment Weekly-ին տված հարցազրույցում պատմել է, որ պատրաստվում է իրեն փորձել ռեժիսորի դերում և իր առաջին ֆիլմը նկարահանել։

Դերասանուհին պայմանագիր է կնքել Project Delirium անվանումով ֆիլմի նկարահանումների համար:

Նախագիծը կհիմնվի ամերիկահայ լրագրող Ռաֆի Խաչադուրյանի «Գործողություն «Դելիրիում»» հոդվածի վրա, որը հրապարակվել է The New Yorker-ում՝ 2012 թվականին։ Այնտեղ պատմվում է սառը պատերազմի տարիներին ԱՄՆ բանակի հատուկ ստորաբաժանման կողմից հոգեներգործուն զենքի ոլորտում գաղտնի փորձարկման մասին։

Այդ ժամանակ ռազմական բժիշկներն ուսումնասիրել են նյարդապարալիտիկ գազի, ԼՍԴ-ի և այլ թմրանյութերի ազդեցությունն ուղեղի վրա՝ իրենց փորձերն անելով մոտ 5.000 ամերիկացի զինվորների վրա:

Լոուրենսը հայտնել է, որ երազել է ռեժիսորական աշխատանքով զբաղվել 16 տարեկանից: 25-ամյա Լոուրենսն արդեն «Օսկարի» մրցանակակիր է՝ «Իմ ընկերը խելագար է» ֆիլմում դերի համար:

Տարածել`
Share

You may also like...