Ջեյ Լոն պատրաստվում է մայր դառնալ

tert.am-ը գրում է՝
Արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հղի է: Աղբյուրները նշում են, որ 47-ամյա երգչուհին հղի է 29-ամյա Կասպեր Սմարթից:
Մոտավոր հաշվարկներով՝ Ջեյ Լոն գտնվում է հղիության վաղ շրջանում, և, եթե հավատալ լուրերին, երգչուհու երիտասարդ ընկերը երջանկությունից 7-րդ երկնքում է: Նշվում է, որ պարողը երազում է սեփական երեխաների մասին և հույս ունի, որ երեխայի ծնվելուց հետո Լոպեսը վերջապես կհամաձայնի ամուսնանալ իր հետ:
Անձամբ երգչուհին դեռևս չի մեկնաբանել այդ տեղեկությունները: Սակայն զույգին մոտ աղբյուրները հայտնում են, որ Լոպեսն արդեն հայտնել է, որ մտադիր է շարունակել իր All I Have շոուն Լաս Վեգասում, եթե նրա բուժող բժիշկը որոշի, որ դա անվտանգ է իր ապագա երեխայի համար:
Լոպեսն արդեն ունի 9-ամյա երկվորյակներ երգիչ Մարկ Էնթոնիի հետ ամուսնությունից: