Ջեյսոն Սթեթհեմը ցանկություն է հայտնել նկարահանվել «Ադրենալինի» 3-րդ մասում

Հոլիվուդյան էքշըն-բոլքբասթերների աստղ Ջեյսոն Սթեթհեմը ցանկություն է հայտնել նկարահանվել «Ադրենալին» (Crank) ֆիլմի 3-րդ մասում:
«Ռոսսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` դերասանի այս ցանկության մասին բարձրաձայնել է ֆիլմաշարի ռեժիսորներից և պրոդյուսերներից Մարկ Նավեդայնը: Համատեղ ընթրիքի մասին բրիտանացին համաձայնել է նորից մարմնավորել Չև Չելիոսին:
Նա ասել է նաև, որ ամենախելահեղ ու «թրեշային» ֆիլմաշարերից մեկի ստեղծողները նոր
գաղափարներ ունեն «Ադրենալին-3»-ի շուրջ:
Աղբյուրը նկատում է, որ Սթեթհեմը այսօր հրաժարվում է նկարահանվել ոչ գլխավոր դերերում, իսկ իր հայտնի ճաղատը պսպղացնում է մեկ այս մեկ այն մեծաբյուջե թրիլերում կամ մարտաֆիլմում:
Բառի բուն իմաստով առանց սրտի մարդու արկածների մասին առաջին «Ադրենալինը» էկրան էր բարձրացել 2006-ին, երկրորդ մասը` 2009-ին:
Tags կինո
- Previous «Կուլտուրան» հաղորդում է ներկայացրել Արտավազդ Փելեշյանի մասին
- Next «Քաղաքային քանդակ» ցուցահանդեսին ներկայացվել են 50-ից ավելի տեղծագործություններ