Ջեյմ Կրոմվելն ու Ժան Ռենոն կնկարահանվեն Քըրքորյանի ընկերության «Խոստում» ֆիլմում

Հայտնի դերասաններ Ջեյմս Կրոմվելն ու Ժան Ռենոն կնկարահանվեն «Survival Pictures» պրոդյուսերական ընկերության «Խոստում» ֆիլմում: «Survival Pictures»-ը ստեղծել է «Tracinda» կորպորացիան, որը պատկանում էր վերջերս մահացած հայտնի հայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին: Այս մասին գրում է«Asbarez»-ը՝ վկայակոչելով «Variety»-ն:

Ավելի վաղ նշվել էր, որ Հայոց ցեղասպանության թեմայով այս ֆիլմում գլխավոր դերը կխաղա Քրիստիան Բեյլը:

Կրոմվելը կմարմնավորի ԱՄՆ դեսպանին, իսկ Ռենոն՝ ֆրանսիացի ծովակալի:

«Խոստումը» հրաշալի սիրո պատմություն է, որ դռներ պիտի բացի մարդկային իրավունքների պաշտպանության գործում: Այս ֆիլմը գալիս է իրականացնելու Քըրք ՔըրՔորյանի երկարամյա երազը. ինքը մեծ բավարարությամբ անձնապես փարված էր ֆիլմի նախապատրաստական եւ դերասանների ընտրության գործին»,-ասել է Գլեյզերը:

«Variety»-ի փոխանցմամբ, «Survival Pictures»-ը ներկայացնելու է «մարդկային ոգու անշեջ կրակի, մարդկային դիմադրողականության պատումներ»:

«Խոստումը» ֆիլմի ծախսերը հոգալու է «Survival Pictures» ընկերությունը՝ տնօրինությամբ Էրիք Էսրայելյանի եւ Էնթոնի Մանտեքիսի: «Հոթել Ռուանդա» ֆիլմի բեմադրիչ Թերի Ջորջի եւ Ռաբին Սուքորթի կողմից գրված պատմությունն սկսվում է Օսմանյան կայսրության մայրամուտի օրերին: Աշնանը ծրագրված նկարահանումներն արդեն սկսվել են Պորտուգալիայում եւ Կանարյան կղիզիներում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ջեյմ Կրոմվելն ու Ժան Ռենոն կնկարահանվեն Քըրքորյանի ընկերության «Խոստում» ֆիլմում”

Leave a Reply

Your email address will not be published.