Ջեկի Չանը կնկարահանվի Մարտին Քեմբելի «Արտասահմանցին» ֆիլմում

Նորզելանդացի ռեժիսոր Մարտին Քեմփբելը, Ջեկի Չանի գլխավոր դերակատարմամբ կնկարահանի «Արատասհմանցին» ֆիլմը. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն այս տարվա հոկտեմբերին։ Սյուժեի հիմքում բրիտանացի գրող Սթիվեն Լեզերի 1992-ին հրատարակված «Չինացին» վեպն է։
Այն պատմում է Լոնդոնի Չայնա-թաուն թաղամասում գտնվող ռեստորանի տիրոջ մասին, ով փորձում է գտնել իռլանդացի գրոհայինների խմբին, ովքեր մեղավոր են իր դստեր մահվան համար։ Ռեստորանի սեփականատիրոջ դերը կկատարի Ջեկի Չանը։
Tags Ջեկի Չան
- Previous Մեքսիկայում բլուր են հայտնաբերել, որը մայաների բուրգի մաս է կազմել
- Next Մադլեն Օլբրայթը կկատարի իր իսկ դերը քաղաքական սերիալում