«ՋԱՎԱԽՔԻ ԳԱՐՈՒՆ» 8-րդ փառատոն

Ջավախքի մշակութային կյանքում արդեն 8-րդ տարին է, ինչ անընդմեջ կազմակերպվում է ազգային երգի ու պարի մրցույթ- փառատոն: Փառատոնի նախաձեռնողն ու կազմակերպիչն է Աշուղ Ալիք Ջավախքին: Առաջին տարիների փառատոններին մասնակցում էին քիչ թվով պարային խմբեր և երգերի անհատ կատարողներ: Ընդ որում պարում էին նաև ոչ հայկական պարեղանակների ներքո: Տարեց տարի գերակշռեցին հայկական ազգային պարերի ու երգերի կատարումները,և այս տարի արդեն կատարումները միայն հայկական ազգային պարերն ու աշուղական,ժողովրդական երգերն էին:

Այս տարվա փառատոնի առաջին փուլին մասնակցած 132 պարային խմբերից և երգերի անհատ կատարողներից եզրափակիչ փուլ անցան 57-ը:

Ախալքալաքի Կրթամշակութային Երիտասարդական Կենտրոնի «Հայք» պարախմբի Ազգային պարերի շարանը ( պարուսույց Յուրա Յայլոյան) ժյուրիի կողմից գնահատվեց առավելագույնս և եղավ առաջին տեղը գրաված երկու պարախմբերից մեկը: «Հայք» պարախումբը արժանացավ մեդալի, առաջին կարգի դիպլոմի և հուշանվերի:

Ախալքալաքի ԵԿ-ում պարախումբը գործում է Կենտրոնի բացման օրից( 2007թ.) :Նրանց ծրագրում միայն ազգային,ժողվրդական պարեր են; Պարի խմբակի սաները պարել են 6-7 տարեկանից և արդեն կայացած խումբը հիացնում է հնդիսատեսին իր կիրթ ու ազգային պարարվեստով: Խումբը ելույթներ է ունեցել ինչպես Ջավախքի գյուղերում,այնպես նաև Ախալցխայում և Բաթումում:

Այսօր Կենտրոնի մեծերի և փոքրերի պարի խմբերում պարողների թիվը հասնում է վեց տասնյակի:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed