Ջասթին Թիմբերլեյքը Վուդի Ալենի նոր հերոսն է

Ամերիկյան փոփ-երգիչ Ջասթին Թիմբերլեյքը և բրիտանական դերասանուհի Ջունո Թեմփլը կմասնակցեն Վուդի Ալենի նոր ֆիլմի նկարահանմանը, հաղորդում է The Variety-ը։

Ինչպես հաղորդում է պարբերական՝ ֆիլմի գործողությունները տեղի կունենան 1950-ական թթ Նյու-Յորքում, դրա հետ մեկտեղ, ֆիլմի անվանումը դեռ չի ներկայացվել։ Նկարահանումները կսկսվեն աշնանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քեյթ Ուինսլեթը կարող է խաղալ Վուդի Ալենի նոր ֆիլմում։ 80-ամյա Ալենի ռեժիսորական կարիերայում այն կլինի 47-րդ ֆիլմը։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed