«Պրեմիո Պաոլո Բորչանի» լարային քառյակների 11-րդ միջազգային մրցույթի հայտերն արդեն ընդունվում են

Իտալիան աշխարհում հայտնի է որպես Եվրոպայի դասական երաժշտության կենտրոն, որտեղ տեղի են ունենում բազմաթիվ նշանակալից փառատոններ և միջազգային մրցույթներ: Իտալական Ռեջիո Էմիլիա քաղաքը այն քաղաքների թվում է, որոնք մեծ ուշադրություն են դարձնում դասական երաժշտությանը և նախաձեռնում են դասական երաժշտության միջազգային նախագծեր:

ԱՐՄԱԿԱԴ ընկերությունը տեղեկացնում է, որ 2017 թ․ հունիսի 4-11-ը Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում «I Teatri» հիմնադրամը կազմակերպում է «Պրեմիո Պաոլո Բորչանի» լարային քառյակների միջազգային 11-րդ մրցույթը: Մրցույթը, որը նվիրված է իտալական կվարտետի հիմնադիր և առաջին ջութակ, Ռեջիո Էմիլիայի պատվավոր քաղաքացի Պաոլո Բորչանիին,  իր շուրջը կհավաքի բազմաթիվ տաղանդավոր լարային քառյակների աշխարհի տարբեր երկրներից: Ռեջիո Էմիլիայի Քաղաքապետարանի Վալլի թատրոնում երեք տարին մեկ անգամ տեղի ունեցող «Պրեմիո Պաոլո Բորչանին» այժմ դարձել է աշխարհում ամենաճանաչված մրցույթներից մեկը։ Մրցույթի երաժշտական ծրագիրը ներառում է ներկայումս ապրող և ստեղծագործող կոմպոզիտորների ժամանակակից քառյակային գործեր՝ Պաոլո Ստրոպա, Լուչիանո Բերիո, Սալվատորե Սցիարինո, Վոլֆգանգ Ռիմ, Պետեր Մաքսվել Դավիես, Ջիովանի Սոլլիմա, Գիյա Կանչելի, Թոմաս Ադես։ Ժյուրիի անդամները աշխարհահռչակ երաժիշտներ, նվագողներ, երաժշտական մենեջերներ և լրագրողներ են։

Գլխավոր PREMIO PAOLO BORCIANI մրցանակը ներառում է 25,000 եվրո և հավաստագիր, միջազգային շրջագայություն, I Teatri հիմնադրամի կողմից Ռեգիո Էմիլիայում բնակություն հաստատելու նախագծին մասնակցելու հնարավորություն։ Մրցույթի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած քառյակներին կշնորհվեն 10,000 եվրո և 5,000 եվրո գումարային մրցանակներ: Ժամանակակից ստեղծագործությունների լավագույն կատարման համար սահմանված հատուկ մրցանակի հաղթողին կտրամադրվի 2,000  գումարային մրցանակ:

Մրցույթին մասնակցության հայտ կարող են ուղարկել աշխարհի բոլոր երկրներից՝ այդ թվում նաև Հայաստանից: Մասնակցելու համար անհրաժեշտ է հայտի փաթեթն ուղարկել էլետրոնային, իսկ փոստով անհրաժեշտ է ուղարկել վիդեո/աուդիո DVD սկավառակ այն ձայնագրություններով, որոնք քառյակը կարող է ազատորեն ընտրել այս ցանկից․

  1. Ֆ․ Ժ․ Հայդնի ցանկացած կվարտետ կամ Վ․Ա․ Մոցարտի ցանկացած կվարտետ հետևյալ ցանկից՝ «Լարային կվարտետ KV 387», «Լարային կվարտետ KV 421», «Լարային կվարտետ KV 428»,
  2. Ա․ Վեբերն «6 բագատելներ լարային քառյակի համար», 9-րդ գործողություն կամ Ա․ Բերգ, «Լարային քառյակ», գործողություն 3։

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017 թ․ փետրվարի 3-ը ժ․ 12:00:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել 11th International String Quartet Competition “Premio Paolo Borciani”, 4-11 June 2017, Italy

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed