Պորտասարը կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մշտական ցանկում

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ամենավաղագույն տաճարային համալիրից մեկը՝ Պորտասարը (Göbeklitepe),  2018-ին կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համաշխարհային ժառանգության մշտական ցանկում: Հայտնում է Hurriyet-ը, այս մասին հույս է հայտնել Ուրֆայի նահանգապետ՝ նշելով, որ իրենք հավատում են, որ Պորտասարը կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական ցանկում, քանի որ այն աշխարհի հնագույն տաճարային համալին է:

Նշենք նաև, որ համալիրը գտնվում է Ուրֆայից մոտ 18 կմ հեռավորության վրա և ներկա հաշվարկներով մոտ 10-12 հազար տարվա պատմություն ունի, բայց հավանաբար ավելի հին է:

Համալիրում հայտնաբերվել են հսակայական տեաձև քարեր, կենդանիների պատկերներ, կառույցը նաև խորը աստղագիտական տվյալներ է հաղորդում իր կառուցման ժամանակի ու վաղեմության մասին և ապացույց է հանդիսանում, որ մարդկային ամենաբարձր քաղաքակրթությունը դուրս է եկել հենց Հայկական Լեռնաշխարհից:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed