Պողոս առաքյալի սևամորթ կերպարը բիբլիական նոր դրամայաում

Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդներից մեկի` Մարիամ Մագդաղենացու մասին նոր բիբլիական դրամայում Պետրոս առաքյալի դերը կվստահվի սևամորթ դերասան Չիվեթել Էջիոֆորին, ով հանդիսատեսին ծանոթ է «Ստրկության 12 տարին» հոլիվուդյան ֆիլմից:

Ինչպես նշում է The Guardian-ը, հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի ներկայացված դերասանը ներկայում բանակցում է ֆիլմի պրոդյուսերների հետ, ինչի արդյունքում նա կմիանա արդեն իսկ դերասանական կազմում ներառված Ռունի Մարային ու Խոակին Ֆենիքսին:

Հայտնի է, որ կինոյի պատմության մեջ Պետրոս առաքյալի կերպարը վստահվել է այնպիսի դերասանների, ինչպիսիք են Օմար Շարիֆը, Քեն Սթոթը, Ջեյմս Բրոլինն ու Մաքս ֆոն Սյուդոուն:

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի արտադրությամբ զբաղվելու է Universal Pictures կինոստուդիան, դրա ռեժիսորն է լինելու Գարթ Դևիսը:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed