Պոլսահայ երգչուհին հանդես կգա նոր երգերով. ermenihaber.am
ԱՐՎԵՍՏԸ ԲԵՄՈՒՄ, ԱՐՎԵՍՏԸ ԽՑԻԿՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԺԱՄԱՆՑ, ԺԱՌԱՆԳՆԵՐ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկական ժողովրդական մեներգերով ճանաչված պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը պատրաստվում է հանրության դատին հանձնել «Մարալի պես» խորագրով իր առաջին ալբոմը:
Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Ըստ տեղեկության ալբոմում տեղ են գտել միայն հայերեն երգեր: Ալբոմի երաժշտական պրոդյուսերն է պոլսահայ երաժիշտ, գործիքավորող Արի Հերգելը:
Գերմանացի կիթառիստ, երաժիշտ Արեն Էմիրզեի հեղինակած «Վայրի ծաղիկ» երգը Մարալ Այվազը ձայնագրել է Գերմանիայում:
Նշենք, որ Մարալ Այվազը փոքր տարիքում հաճախել է հայկական եկեղեցական երգչախումբ:
Այվազի կատարմամբ հնչել են բազմաթիվ հայերեն երգեր, որոնցից ամենահայտնին են «Բինգյոլ», «Սարի սիրուն յար» կատարումները:
- Previous Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը
- Next 30 տարի անց՝ «Հրազդան» մարզադաշտում. Հարութ Փամբուկչյան