Պիկասոյի ինքնանկարը հայտնվել է աճուրդում

Իսպանական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի ինքնանկարը հանվել է Նյու-Յորքի Christie’s աճուրդից. պատճառը կտավի՝ վնասված լինելն էր։

Ոստիկանությունը մանրամասներ չի հաղորդում այն մասին, թե կոնկրետ ինչ է պատահել, սակայն մեծագույն վարպետի ինքնանկարը հանձնվել է վերականգնման։ Bloomberg-ը հայտնում է, որ խոսքը «Նավաստի» կտավի մասին է, որում մեծ վարպետն իրեն է պատկերել։

Թե 70 միլիոն դոլար արժողության այս կտավի վնասումն ինչ հանգամանքներում է կատարվել, Ոստիկանությունը չի մեկնաբանում, պատճառված վնասի չափն էլ հայտնի չէ, քանի որ հանրությանը հայտնի չէ, թե որքան ժամանակ է անհրաժեշտ կտավի վերականգնման համար։

«Նավաստի» ինքնանկարը թվագրվում է 1943 թ. հոկտեմբերի 28, այն ստեղծվել է խորը ճգնաժամի սկզբնական շրջանում, որին Պիկասոն բախվել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Հետազոտողների գնահատմամբ՝ այդ կտավը հիանալիորեն արտացոլում է նրա հոգեբանական և հուզական անկման վիճակը։

 

 

Աղբյուրը` Life.ru

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed