Պիզայի օդանավակայանը կվերածվի թանգարանի` բաց երկնքի տակ

Պիզայի օդանավակայանը վերածվում է իրական թռիչքուղու ժամանակակից արվեստի համար:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` հղում անելով Italia-ru-ին, օդանավակայանում ցուցադրություն է բացվում, որը կտևի մինչև 2017 թվականը: Ամեն տարի Գալիլեո Գալիլեյի անվան միջազգային օդանավակայան ժամանող 4.7 մլն ուղևորի ուշադրությունն այս երկու տարում կգրավեն ժամանակակից վարպետների քանդակները` կերտված թանկարժեք մարմարից: Քանդակները տեղադրված կլինեն ինչպես օդանավակայանի ներսում, այնպես էլ դրսում:
Նախաձեռնությունը կրում է VolareArte խորագիրը: Այն կազմակերպել է Պիզայի և Ֆլորենցիայի օդանավակայանները ղեկավարող Toscana Aeroporti S.p.A ընկերությունը: