Պիեռ Լեոն. Դոստոևսկու «խոսնակը» արտհաուսային կինոյում
newmag.am-ը գրում է՝
Ոսկե ծիրանում ներկայացվել է ֆրանսիացի ռեժիսոր Պիեռ Լեոնեի «Երկու Ռեմի, երկու» ֆիլմը, որը Դոստոևսկու «Նմանակի» էկրանավորումն է:
Պիեռ Լեոնը մոսկվայաբնակ ռեժիսոր, սցենարիստ և կինոքննադատ է: Ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում։ Մեծ բյուջեների բացակայության պատճառով նա ստեղծում իր գողտրիկ կինոն՝ լի հեղինակային ակցենտներով։ Բացի կինեմատոգրաֆիկ գործունեությունից, Լեոնը զբաղվում է նաև թարգմանություններով՝ ռուսերենից-ֆրանսերեն, հիմնականում՝ գեղարվեստական գրականություն։
Նրա «Երկու Ռեմի, երկու»-ն ներկայացվեց ծիրանական բեմին (և հանդիսանում է Դոստոևսկու «Նմանակի» ազատ էկրանավորումը)։ Ներկայացվեց, հետաքրքրեց ու չծանծրացրեց, ինչպես փոքրաբյուջե արտհաուսի մեծ մասը։ Գուցե պատճառը 66 րոպեանոց խրոնոմետրաժն էր կամ ստեղծագործության կատակերգական բաղադրիչը, բայց ի տարբերություն Ջեսի Այզենբերգի մասնակցությամբ «Նմանակի», այս փարիզյան շարմի մեջ կար թեթևության ու մտերմության մթնոլորտ, ինչն, իհարկե, զարմանալի է դետեկտիվի դեպքում։
Պիեռը Դոստոևսկուն համարում է հրաշալի սցենարիստ, համոզված է, որ ավելի լավ է դիմել Ֆյոդոր Միխալիչի օգնությանը, քան գրել սեփական, սակայն թույլ սյուժեն։ Ռեժիսորը «Ռեմիից» առաջ էկրանավորել է «Ապուշից» մի դրվագ ու նկարահանել ևս մեկ ֆիլմ, որը պատմվում է Դոստոևսկու գրքի շնորհիվ ծանոթացած երեք տղամարդու մասին։
Չնայած, որ «Ապուշում» նկարահանվել է հայտնի ֆրանսիացի դերասանուհի Ժաննա Բալիբարը, ֆիլմը գումար վաստակելու հնարավորություն չի ունեցել (իսկ նկարահանման ընթացքում նախագծի վրա գրեթե գումար չի ծախսվել)։ Լոկարնոյին ստացվեց համոզել, որպեսզի հանրահայտ փառատոնն ընդգրկի էժան ֆիլմերի ռեժիսորի մեկ ժամանոց դոստոևսկիությունը, ինչի արդյունքում այդ ֆիլմը դարձավ Լեոնի այցեքարտը։ Լեոնը գիտի, որ այսօրվա հանդիսատեսը ավելի շատ ապրում է համացանցում, քան կինոթատրոններում, այդ իսկ պատճատով հրաշալի շանս է ընձեռնվում արտհաուսային կինոյի համար. անփող ու ոչ ամբիցիոզ։
- Previous Օրվա խորհուրդը՝ բարի օր
- Next «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի ամփոփում. Տիգրան Մանսուրյան