Պիաֆն իմ ուսուցիչն է. Կարինե Ջանջուղազյան

ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը ներկայացնում է մոնոներկայացում՝ «Ճնճղուկ Էդիթը»: Բեմադրության թեման Փարիզի աղքատ թաղամասերից մեկում ծնված ու ծանրագույն մանկություն ունեցած ֆրանսուհի Էդիթ Ջովաննա Գասիոնի իրական կյանքն է, այնպես ինչպես որ եղել է:
Սա մի պատմություն է ուժեղ կնոջ, հանճարեղ արվեստագետի ու պարզապես դժբախ կենսագրության մասին: Ջանջուղազյանն ինքնատիպ մոտեցումով է ստեղծել իր Պիաֆին և, ինչպես ինքն է ասում, սա մի բան է, որի մասին երկար տարիներ երազել է, սակայն վախեցել է մոտենալ Պիափ կերպարին:
«Էդիթթ Պիաֆն իմ ուսուցիչն է: Նա մի կինն է ումից սովորել, ումից ներշչվել եմ ամբողջ կյանքում: Պատկերացնո՞ւմ է ինչ է նշանակում մոտենալ, նույնանալ քո ուսուցչի հետ այնպես, որ կարողանաս ստեղծել նրա կերպարը: Ինձ շատ մեծ դժվարությամբ է այս դերը տրվել, որովհետև միշտ երազել եմ, սակայն վախեցել մոտենալ նրան»,-ասում է Կարինե Ջանջուղազյանը:
Հանճարեղ ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆը կին էր, ով իր կյանքը չէր պատկերացնում առանց սիրո, ով ներդնում էր իր ամբողջ ներաշխարհն ու փոխանցում ապրելու, սիրելու և սիրվելու անսպառ զգացմունքներ : Էդիթ Պիաֆը թեև բեմում եղել է Սիրո մարմնավորում, իր կյանքն անցել է բովերի միջով, դառը հիասթափություններով, սրընթաց վերելքներով ու կործանարար վայրէջքներով:
Այդ հանճարեղ մահկանացուի երգերը, որ գիտեր մեռնելու աստիճան սիրել,մինչև օյսօր թևածում են ամբողջ աշխարհում ու իր ձայնային ելևեջներով կենդանացնում մարդկանց հոգիները: Անկրկնելի Էդիտ Պիաֆը Ֆրանսիայի հոգին էր ,շանսոնի թագուհին, ճշմարիտ երաժշտության դասական խորհրդանիշը:
Պիաֆը լեգենդ էր դեռ կենդանության օրոք։ Այսօր հպվելով հրա հանճարին և մտորելով նրա ամրակուռ ոգեղենության մասին հասկանում ես,որ անգամ այս ցինիզմի ժամանակաշրջանում,մարդկային առաքինություններից ամենաբարձրը. «ՍԵՐԸ փոքրիկ ծաղիկի նման որքան էլ որ թաքնված լինի մի գողտրիկ անկյունում,միևնույն է պիտի ճեղքի ու դուրս գա…»,-ասում է դերասանուհին:
Ներկայացման հիմնական նպատակը մեր բոլորի հոգու իրական կարիքը՝ սերը փոխանցելն է:
Բեմադրության ռեժիսորն է Աննա Բայաթյանը, իսկ պիեսը թարգմանել է Կարինե Խոդիկյանը, որի համար հիմք է հանդիսացել Նինա Մազուրի «Ես եմ Էդիթ Պիաֆը» սյուժեն:
«Մենք» մշակութային առցանաց լրատվականը հաջողություններ է մաղթում սիրելի դերասանուոհւն և նրա ստեղծած Ճնճղուկ Պիաֆին:
Նշենք, որ ներկայացման այս խաղաշրջանի վերջին ներկայացումը տեղի կունենա հուլիսի 7-ին, ժամը 19.00-ին, Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրունում:
Տոմսերը կարող եք ձեռք բերել tomsarkgh.am կայքի միջոցով կամ թատրոնի տոմսարկղից:
- Previous Քո տեղը դատարկ է մնացել…Անդրե
- Next ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա տոնական “Tricolor” Yerevan International Street Music Festival ծրագիրը կմեկնարկի հուլիսի 4-ին