Պետք է սկսել նոր տիպի գրախանութների ստեղծումից

Executive Director of the Public Radio of Armenia Armen Amiryan is guest in P.S. press club

«Առաջնահերթ խնդիրը գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլն է, որը պետք է վերանայել՝ սկսելով նոր տիպի գրախանութների ստեղծումից, որը կդառնա ընտանեկան հանգստի կենտրոն։ Առավել քան համոզված եմ, որ նման գրախանութները կնպաստեն գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի բիզնես զարգացմանը»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը՝ խոսելով իր առաջիկա անելիքների մասին։

Նա նշեց, որ այս փորձը պետք է տեղայնացնել ՀՀ ամբողջ տարածքում, առաջին փորձը կսկսվի Երևանից։ «Մեկ ներդրողի միջոցով երևանյան մեկ օրինակը կարող է օրինակ դառնալ ամբողջ հանրապետության համար»,- ասաց նա։ Որպես գերխնդիր՝ Արմեն Ամիրյանը մատնանշեց նաև կինոյի մասին օրենքի ընդունումը, որը հնարավորություն է տալու արտաքին պրոդյուսերական կենտրոններին և կազմակերպություններին ազատել որոշակի հարկատեսակներից։

«Դա կխթանի, ըստ իս, կինոարտադրությունը Հայաստանում, ինչպես նաև դա կարող է դառնալ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու լավագույն միջոց։ Համատեղ նախագծեր պետք է նախատեսել ռուսական, չինական, նաև իրանական շուկայի համար»,- ասաց Արմեն Ամիրյանը։ Նա նշեց, որ առաջիկայում նախատեսում է հանդիպումներ համապատասխան պրոդյուսերական կենտրոնների հետ, առաջին հերթին՝ ռուսական շուկայի։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed