Պետք է բեմադրենք այնպիսի ներկայացումներ, որոնք կունենան հաջողություն

Թատրոնների աշխատանքերի վերակմշակման հետ կապվա, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում լրագորղների հետ հադիպման ժամանակ կարքիծ է հայտնել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Մենք համագործակցաբար պետք է շարունակենք զբաղվել նախ ճիշտ ներկայացումներ բեմադրելով, ճիշտ PR իրականացնելով, արվեստի կառավարման մասնագետներ ներգրավելով, որպեսզի կարողանանք բավարար հանդիսատեսի բերել թատրոն: Իհարկե՝ ստեղծագործական մասին նախարարությունը չի խառնվում, բայց մենք ձևավորում ենք պատվերներ, և պետք է խաղացանկերը թարմանան՝ դառնալով այսօրվա պահանջներին համապատասխան, անշուշտ, իր մեջ ներառելով այն գաղափարային հաղորդագրությունը, որը պետությունն ուզում է փոխանցել ժողովրդին: Խոսքը վերաբերում է ազգային թեմաներին: Այդ թեմաներն այնպես չէ, որ պետք է թատրոնը պարզապես բեմադրի: Հաճախ ունենում ենք բեմադրություններ, պատվերներ, որոնք, առաջնախաղից հետո 1-2 անգամ ներկայացնելով հանդիսատեսին, այևս չեն շարունակվում: Նման բան չպետք է լինի, պետք է բեմադրենք այնպիսի ներկայացումներ, որոնք կունենան հաջողություն՝ ընդունելու տարիներ շարունակ լեցուն դահլիճներ»,- ասել է նախարարը:
Նյութի աղբյուրը՝ menq.org