Պետրոս Մալայան. Հիշատակի հետքերով

1997 թ. մարտի 17- ին մահացել է  ՀԽՍՀ վաստակավոր  Պետրոս Մալայանը:

1927 թ. Բաքվում, Արևմտյան Հայաստանի Կարս նահանգից գաղթած հայկական ընտանիքում ծնվել է  Պետրոս Մալայանը:

1945 թվականին ավարտել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, 1951 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (գերազանցությամբ), 1945-1947 թթ. սովորել Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում (Ֆոգելի, Օստրովի, Օցսիանիկովի դասարաններում), ուսման 3-րդ տարում տեղափոխվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, որն էլ ավարտել է 1951 թվականին (սովորել է Բաբկեն Քոլոզյանի, Գաբրիել Գյուրջյանի, Արա Բեքարյանի, Վռամշապուհ Շաքարյանի դասարաններում)։ 1960-1992 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1970 թվականին դարձել է խորհրդային արվեստագետների «Խուդսովետ» միության անդամ, որտեղ ներկայացրել է Հայաստանը։

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed