Պետությունը կօգնի Գյումրիի ֆիլհարմոնիկ նվագախմբին նորացնել փողային գործիքները

Հայաստանի կառավարությունը կօգնի Գյումրիի ֆիլհարմոնիկ նվագախմբին նորացնել փողային գործիքները: Այս մասին որոշում կառավարությունը որոշում է կայացրել այսօր՝ օգոստոսի 6-ին կայացած իր նիստում:

ՏԿԱԻ փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարել է, որ այս որոշումը կայացվում է Շիրակի մարզ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում: Ֆիլհարմոնիկ նվագախմբին կհատկացվի 5 մլն դրամ:

Հիշեցնենք, որ «Ֆիլհարմոնիկ պրոդյուսերական կենտրոն» կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում առաջարկվել է նաեւ շենք կառուցել քաղաքային ֆիլհարմոնիայի համար:

Տարածել`
Share

You may also like...