Պետերբուրգում տեղի ունեցավ Սերգեյ Դովլաթովի հուշարձանի բացումը

tert.am-ը գրում է՝

Սանկտ Պետերբուրգում կայացել է գրող և լրագրող Սերգեյ Դովլաթովի հուշարձանի բացումը։  Սեպտեմբերի 3-ին լրացավ նրա 75-ամյակը։ Ինչպես ՏԱՍՍ-ին պատմել է քաղաքապետի խորհրդական, «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքի ղեկավար Սերգեյ Բոյարսկին, ով հուշարձանը կանգնեցնելու նախաձեռնության հեղինակներից մեկն է, արարողությանը մասնակցել են Դովլաթովի այրին և դուստրը, որոնք ժամանել են ԱՄՆ-ից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  հուշարձանը կանգնեցված է Ռուբինշտեյնի փողոցի թիվ 23 տան մոտ գտնվող մայթի վրա։ Այնտեղ է ապրել Դովլաթովը։ Արձանի հեղինակը Վյաչեսլավ Բուխաևն է, հուշարձանի համար միջոցները հատկացրել է գործարար Դմիտրի Նիկիտինը։

Ըստ Սանկտ Պետերբուրգում գործող կարգի՝ 30 տարի պետք անցնի այն մարդու մահվանից, ում հուշարձանը պետք կանգնեցվի։ Սակայն նահանգապետն իրավասու է հուշարձանը կանգնեցնելու փաստաթուղթն ստորագրել բացառության կարգով, ինչպես տեղի է ունեցել նույն հասցեում Դովլաթովի հուշատախտակի տեղադրման դեպքում։

Ընթացիկ շաբաթվա սկզբին նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյից նման համաձայնություն է ստացվել արդեն հուշարձանի առումով։ Դրա համար հավաքվել է ավելի քան 10 հազար պետերբուրգցիների ստորագրությունը։

Տարածել`
Share

You may also like...