Պենելոպա Կրուզն իր առաջին ռեժիսորական ֆիլմը կնկարահանի մանկական լեյկեմիայի մասին

Օսկարակիր դերասանուհի Պենելոպա Կրուսը, ով իր վերջին «Մա Մա» ֆիլմում մարմնավորել է կրծքի քաղցկեղի դեմ պայքարող կնոջ, ներկայացրել է իր նոր ռեժիսորական նախագիծը, որը պատմելու է  մանկական լեյկեմիայի մասին:

«Իմ նպատակն է բարձրացնել իրազեկությունը  այս զգայուն հարցի շուրջ: Գիտեմ, որ ինձ բարդ աշխատանք է սպասվում, քանի որ գործ ենք ունենալու երեխաների հետ», – 41-ամյա իսպանացի դերասանուհու խոսքը մեջբերում է The Local-ը:

Դա կլինի Պենելոպայի առաջին ռեժիսորական աշխատանքը, որում նա մտադիր է ներկայացնել լեյկեմիայով հիվանդ մի քանի երեխաների պատմությունը, նրանց ծնողների  և բժիշկների պայքարը:

Դերասանուհին հույս է հայտնել, որ իր ֆիլմը կոգևորի ավելի շատ մարդկանց` աշխատելու հիվանդության համար բուժում գտնելու ուղղությամբ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Պենելոպա Կրուզն իր առաջին ռեժիսորական ֆիլմը կնկարահանի մանկական լեյկեմիայի մասին”

Leave a Reply

Your email address will not be published.