Պեյո Յավորովի «Հայերին» չեն հանի բուլղարական դպրոցների ծրագրից

Բուլղարական պոեզիայի դասկան Պեյո Յավորովի «Հայերը» բանաստեղծությունը չեն հանի բուլղարական դպրոցների ծրագրից: Բուլղարական «Տրուդ» թերթը հայտնում է, որ այդ մասին հայտնել է Բուլղարիայի փոխվարչապետ, կրթության փոխնախարար Մեգլենա Կունեւան` պատասխանելով պահպանողական «Գրոհ» (հայ համայնքին աջակցող) կուսակցությունից պատգամավոր Ստանիսլավ Ստանիլովի հարցին:

Բուլղարական լրատվական «Ֆոկուս» գործակալությունը հայտնում է, որ բանաստեղծությունը կարող են հանել ուսումնական նոր պլանից:

«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն բանին, որ դրանք բոլորն աշխատանքային տարբերակներ են եւ դրանցից ոչ մեկը վերջնական չէ», – հայտնել է նախարարը:

4-րդ եւ 10-րդ դասարանների ուսումնական ծրագրերի քննարկումը կսկսվի 2018-ի հունվարին: Մինչ այդ բավականաչափ ժամանակ եւ հնարավորություններ կլինեն տարբեր տեսակետներ լսելու համար, հավելել է նա:

Հիշեցնենք, որ բանաստեղծության թեման հայ ժողովրդի աշխարհով մեկ ցրված բեկորներն են:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Պեյո Յավորովի «Հայերին» չեն հանի բուլղարական դպրոցների ծրագրից”

Leave a Reply

Your email address will not be published.