Պեկինի լեզվաբանական համալսարնում հայոց լեզուն կուսուցանվի որպես առանձին մասնագիտություն

Չինաստանի և Հայաստանի պաշտոնական հանդիպման ժամանակ քննարկվել է Չինասատնում հայերենը որպես առանձին մասնագիտություն  ուսուցանելու հարցը:  Ըստ  ՉԺՀ կրթության նախարար Չեն Բաո Չենի՝ Պեկինի օտար լեզուների համալսարանում «Հայոց լեզու» առարկա կստանա մշտական մասնագիտության կարգավիճակ:

 

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Երևանի չինական դպրոցի կառուցման աշխատանքներին չինական կողմի աջակցության համար: Քննարկվել են նաև երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և կապերի ամրապնդման մի շարք հարցեր:

Չինաստանի կրթության նախարարը ողջունել է Պեկինի մանկավարժական համալսարանի և Երևանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` համատեղ ծրագրեր իրականացնելու և կրկնակի դիպլոմ տրամադրելու ուղղությամբ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed