Պեդրո Ալմոդովարը, դերասաններ Պենելոպե Կրուսն ու Խավյեր Բարդեմը խստորեն քննադատում են Իսրայելի ռազմական գործողությունները

Իսպանական կինոյի ամենավառ ներկայացուցիչները, որոնց թվում են ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը, դերասաններ Պենելոպե Կրուսն ու Խավյեր Բարդեմը, բաց նամակ են գրել Եվրոպական միությանը, որում խստորեն քննադատում են Իսրայելի ռազմական գործողություններն ընդդեմ Գազայի։

Ինչպես նշում է The Guardian-ը, արվեստագետները կոչ են անում ԵՄ-ին դատապարտել Իսրայելի՝ ցամաքային, ծովային ու օդային ռմբակոծությունները, որոնք ուղղված են Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության դեմ:

«Այս օրերին Գազան ապրում է սարսափի մեջ՝ շրջափակված լինելով ու ռմբակոծվելով և՛ ցամաքից, և՛ ծովից, և՛ օդից։ Պաղեստինցիների տներն ավերվում են, նրանք չունեն խմելու ջուր, հոսանք, անվտանգ տեղաշարժվելու հնարավորություն, իսկ միջազգային հանրությունը ոչինչ չի անում»,- նշվում է նամակում։

Աղբյուրը նկատում է, որ հուլիսի 8-ից առ այսօր Իսրայելի ու Պաղեստինի միջև ծավալվող հակարմարտության ընթացքում սա մշակույթի ոլորտի ներկայացուցիչների կողմից արված ամենախիստ քննադատությունն է։ Ավելի վաղ Բարդեմը հարցազրույցներից մեկում ասել էր, որ այն, ինչ տեղի է ունենում Գազայում, շատ ավելի դաժան է, քան Հոլոքոստի տարիներին հրեաների կրած տանջանքները։

Հիշեցնենք, որ հակամարտության հետևանքով զոհվել է 1.300-ից ավելի մարդ. նրանց մեծ մասը պաղեստինցիներ են։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Պեդրո Ալմոդովարը, դերասաններ Պենելոպե Կրուսն ու Խավյեր Բարդեմը խստորեն քննադատում են Իսրայելի ռազմական գործողությունները”

Leave a Reply

Your email address will not be published.