Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսը «շրջում է» Ստամբուլում

Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումների շարքը հյուրախաղերով շրջում է Ստամբուլում: Այս մասին գրում է tert.am-ը` վկայակոչելով «Ակօսը»-ին:

Պողոս Չալգըջըօղլուի կողմից թուրքերեն թարգմանված պիեսը բեմականացնելու նպատակը հայերենի չտիրապետող զանգվածին հայկական գրականությանն ու տասնամյակներ առաջ Ստամբուլում հայերեն գրված պիեսին ծանոթացնելն է:

Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչության կողմից թուրքերեն հրատարակվելուց հետո թուրքական թատրոնի բեմում հայտնված «Ատամնաբույժն արևելյան»-ն ավարտում է իր ստամբուլյան արշավը, որից հետո կուղևորվի Բուրսա քաղաք, որտեղ նույնպես կներկայացվի հանդիսատեսի դատին՝ ապրիլի 21-ին և 22-ին:

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...