Պատրիսիա Կաասը պատրաստվում է նոր ձայնասկավառակ թողարկել

Հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը աշխատում է նոր՝ 10-րդ ալբոմի թողարկման վրա։ Այս մասին հայտարարել է նրա ձայնագրման ստուդիան՝ Warner France-ը։

Կաասի երկրպագուները վաղուց էին սպասում այս նորությանը. երգչուհին 2003թ.-ից հետո նոր ալբոմներ չէր թողարկել։ Վերջին տասնամյակում նա հիմնականում կատարում էր ուրիշների երգացանկի երգերը։ Այսպես՝ նրա վերջին կոմպակտ ձայնասկավառակը, որը լույս էր տեսել 2012թ., կազմված է անմոռանալի Էդիտ Պիաֆի երգերից։

Նոր ձայնասկավառակը պլանավորում է թողարկել 2016թ., գրում է ՏԱՍՍ-ը։

Տարածել`
Share

Tags

You may also like...