Վաղը կարող է ուշ լինել. Կանխարգելիչ պատվաստումների նշանակությունը երեխայի կյանքում

 

Ինչպես բոլոր երկրներում, Հայաստնում ևս  կա պատվաստումների նկատմամաբ որոշակի վերապահումներ: Հայ ծնողների մի մասի կարծիքով անհրաժեշտ են երեխային կյանքի առաջին փուլերում  ընդունել բժշակակն այդ միջամտությունները, մի մասն էլ համոզված է՝ ոչ:

Ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետները, այսօր Մենք մամուլի ակումբում լրագորների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի օգնական, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար բժիշկ Գայանե Սահակյանը:

Մասնագետի կարծիքով՝  վերջին տարիներին ծնողների մոտ առաջացած   հիմանական վախի պատճառը դեղորայքն է: Սակայն ի հավելումն այս ամենի, հավաստիացրեց, որ Հայաստանում պատվաստանյութեր չեն արտադրվում և բոլոր դեղամիջոցները ներկրվում է միայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈւՆԻՍԵՖ-ի միջոցով, ինչը նշանակում է, որ բոլոր այդ պատվաստանյութերը  անցել են ստուգման բոլոր գործընթացները և յուրաքանչյուր չափաբաժնի համար կա համապատասխան հավաստագիր:

Ինչ վերաբերում է պահպանման անվտանգությանը, ապա Առողջապահության գլխավոր մասնագետի խոսքով սսած ներկրման պահից մինչև վերջին պահը`   պատվաստանյութի պահպանման  ջերմային ռեժիմը հսկվում  է, ինչպես բժշկների, այնպես էլ՝  նախրարաւոթյան աշխատակիցների կողմից:

«Պատվաստումները սկսվում են ծննդատնից և շարունակվում են ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում: Մեր երկրում երեխաների շրջանում հիմնականում կան կապույտ հազի և հեմոֆիլուսային B տեսակի վարակի խնդիրները: Եթե երեխան ժամանակին պատվաստում չստանա, վտանգ կա, որ կվարակվի կապույտ հազով, որը ծանր հետևանքներ կթողնի: Երեխան ծնվելիս  մորից ստանում է պատրաստի հակամարմիններ կապույտ հազի դեմ պայքարելու համար, բայց դրանք մշտական չեն, դրանց քանակն աստիճանաբար նվազում է, և մինչև 2 ամսական երեխայի մոտ դրանք գրեթե 0 են դառնում: Հենց սա է պատճառը, որ 1,5 տարեկանում երեխան արդեն պետք է ստանա պատվաստման առաջին դեղաչափը: Պատվաստանյութերն անվտանգ են, բայց հետպատվաստման շրջանում երեխայի մոտ կարող են առաջանալ ռեակցիաներ, հիմնականում` ջերմության տեսքով: Եթե պատվաստումից անմիջապես հետո ջերմությունը տևում է մինչև 48 ժամ, դա պատվաստման ջերմությունն  : Պատվաստման ջերմությունը հասնում է 38 աստիճանից մինչև 38,5 աստիճանի»,- ասաց նա: սահմանված վերահսկողությունը  իրականացվում է ՀՀ ԱՆ կողմից ստեղված հատուկ թիմի միջոցով, որը պատահականության սզբունքով կարող է այցեելել պոլիկլինիկա և ստուգել հատուկ սառնարարներում պահվող դեղամիջոցները և դրանց պիտանելիության որակը:

«Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, ապա դրանց համար  նախատեսված առանձին սառնարան կա: Պատվաստանյութերի պահպանման կարգի ու որակի եռամսյա մոնիթորինգ ենք անցկացնում: Այնպես որ ծնողները կարող են հանգիստ լինել. Անպիտան պատվաստանյութեր չեն ներարկվում: Հայաստանում պատվաստանյութերի պակաս երբևէ չի եղել ու չի էլ լինի. մենք 25-30 տոկոս պահուստային պաշար ունենք»,- վստահեցրեց ծրագրի ղեկավարը:

Ինսկ ինչու են անհրաժեշտ երեխային այդ պատվաստումները, որտեղ են վտանգները և անվտանգության երաշխիքը:

Պարզվում է, որ արտաքինից ոչ այնքան կարևոր կանխարգելիչ պատվաստումները չափազանց կարևոր են երեխային՝ հետագա առողջ զարգացաման համար: Ըստ Գ. Սահակյանի,  դրանք ոչ միայն պետք չէ անտեսել, այլև ՝ այն պետք է ընդունել ճիշտ այն ժամանակային գարֆիկի համաձայն, ինչպես որ ցուցվաց է: Կյանքի առաջին օրերին՝ սկսած ծննդի պահից մինչև 1,5 ամսականը, երեխան ընդունում է ամենաառջնային պատվաստանյութերը, որոնք կապահովեն փոքրիկի առջության անվտանգությունը: Անշուշտ ծնողները պետքէ հասկանան, որ հետաձելով այդ դեղորայքի օգտագործումը, փոքրիկի մոտ կարող են առաջանալ շատ լուրջ խնդիրներ, որոնք հետագայում կանխելը մի քանի անագամ դժվար կլինի, իսկ շատ դեպքերում՝ ցավոք՝ մահացու:

«Միշտ պետք է հիշել, որ վաղը կարող է ուշ լինել: Հաճախ երեխան սկսում է հազալ: Այդ ընթացքում նա չի հասցնում շնչել, մաշկը կապտում է: Սա, իհարկե, առանց բժշկական միջամտության չի անցնի: Կարող է անգամ մահվան ելքով ավարտվել: Անցած տարի դժբախտ դեպք ենք ունեցել: Մի 3 ամսական երեխա մահացավ` կապույտ հազի դեմ չպատվաստվելու պատճառով: Այս տարի էլ փոքրիկ հիվանդներ ունենք, որոնք պատվաստված չեն», – իր խոսում հավելեց Գայանե Սահակյանը՝  հորդորելով ծնողներին  երեխաների պատվաստումները ժամանակին անել:

 

 

Նյութը՝ menq.org

Հեղինակ՝  Վ. Գիշյան

Տարածել`
Share

You may also like...