Պատմվածքդ պետք է հուզի ընթերցողին մինչև ներքին օրգաններ. Չակ Պալանիկ

1962 թվականի փետրվարի 21-ին է ծնվել ժամանակակից աշխարհի ամենասկանդալային գրողներից մեկը՝ Չակ Պալանիկը: Նա առաջինն էր, ով «ամերիկյան երազանք» ասվածը տիրող հասարակարգերի բարոյազրկման հետևանք բնութագրեց: Նրա ստեղծագործությունները հեղաշրջում առաջացրեցին գրական շրջանակներում, իսկ յուրաքանչյուր գիրք ընդունվեց անասելի հաջողությամբ: Նրան անվանում են Χ սերնդի հերոս, չար հանճար, իսկ ոմանք նույնիսկ նիհիլիստ և մարգինալ. մի խոսքով ոչ ոք անտարբեր չի անցնում ոչ նրա անձի, ոչ էլ ստեղծած գրականության կողքով:

«Ես շատ քիչ բան եմ հնարում: Շատ մարդիկ ինձ պատմում են այն, ինչը, նրանց խոսքով, մինչ այդ դեռ ոչ ոքի չէին պատմել: Մենք բոլորս էլ հատուկ հոտառություն ունենք այդ տեսակ պատմությունների հանդեպ: Ինձ միշտ ասել են, որ պատմվածքդ պետք է հուզի ընթերցողին մինչև ներքին օրգաններ, պետք է կոտրի սրտեր և առաջացնի թեթև սրտխառնուք»,-ասում է ժամանակի շունչը զգող գրողը:
«Մենք» առցանց լրատվականը Ձեզ համար գրողի ծննդյան կապակցությամբ առանձնացրել է նրա ստեղծագործություններից հատվածներ, որոնք ապրում են նաև գրքերից դուրս:

  1. Սերնդեսերունդ մարդիկ կատարում են իրենց համար անտանելի աշխատանքներ, որպեսզի ունենան հնարավորություն գնելու այն, ինչն իրենց անհրաժեշտ չէ: © Մարտական ակումբ
  2. Գլխավոր հարցը, որ հիմա մարդիկ տալիս են իրենք իրենց, ոչ թե այն է, թե «Ինչո՞ւմն է կյանքի իմաստը», այլ «Որտեղի՞ց են այս խոսքերը»:  © Փրկվածը
  3. Հաճախ կեղտի հետ պայքարում լավագույն միջոցը հրաժարվելն է այն համոզմունքից, որ դու մեծ արժեք ես ներկայացնում:  © Անտեսանելիները
  4. Հնարավոր է, որ ինքնակատարելագործումը դեռ ամեն ինչ չէ: Հնարավոր է՝ ինքնաքայքայումն ավելի կարևոր է: © Մարտական ակումբ
  5. Միգուցե մենք դժոխք ենք ընկնում ոչ թե մեր արածներ համար, այլ նրա, ինչն այդպես էլ չենք արել: Այն գործերի համար, որոնք իրենց ավարտին չենք հասցրել: © Օրորոցային
  6. Տարբերությունը, թե ինչպիսի տեսք ունի մարդն իրականում և ինչպիսինն է իր պատկերացրածով, կարող է սպանող լինել: Միգուցե վամպիրներն անմահ են, որովհետև չեն կարող իրենց տեսնել հայելու կամ լուսանկարների մեջ: © Ուրվականներ
  7. Դժվար է ցավը մոռանալը, բայց առավել դժվար է հիշել ուրախությունը: Երջանկությունը հիշողության սպիներ չի թողնում: Խաղաղ ժամանակը ոչինչ չի սովորեցնում: © Օրագիր
  8. Սեռային հավասարություն չկա և չի կարող լինել: Երբ տղամարդիկ սկսեն ծննդաբերել, ահա այդ ժամանակ նոր կարելի կլինի այդ մասին խոսել: © Շնչահեղձություն
  9. Մենք սիրում ենք ողբերգությունը: Մենք պաշտում ենք կոնֆլիկտները: Մեզ պետք է Սատանան, իսկ եթե նա չկա, մենք ինքներս ենք նրան ստեղծում: © Անտեսանելիները
  10. Դու ամբողջ կյանքդ փորձում ես Աստված դառնալ, իսկ հետո մեռնում ես: © Անտեսանելիները
  11. Մեզանից որոշները որպես մարդ են ծնվում, իսկ մյուսները փորձում են այդպիսին դառնալ իրենց ողջ կյանքի ընթացքում: © Ռենտ. Բասթերա Քեյսի կենսագրություն
  12. Մենք բոլորս էլ կմահանանք: Նպատակը ապրելը չէ, այլ ստեղծելը մի բան, որը կապրի մեզանից հետո: © Օրագիր
  13. Ավելի երիտասարդ, քան այսօր երեկոյան, դու էլ երբեք չես լինի: © Ռենտ. Բասթերա Քեյսի կենսագրություն
  14. Ով կարողանում է, նա գործում է, իսկ ով չի կարողանում՝ քննադատում է: © Ուրվականները
  15. Իրականում ողջ աշխարհը բաղկացած է հիմարներից: © Օրորոցային
Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Պատմվածքդ պետք է հուզի ընթերցողին մինչև ներքին օրգաններ. Չակ Պալանիկ”

Leave a Reply

Your email address will not be published.