Ինչո՞ւ չի կարելի ծեծել երեխային

Որոշ ծնողների համար ծեծը դեռևս արդյունավետ դաստիարակչական միջոց է։ Բավական է մի քանի անգամ հարվածել երեխային և նա դադարում է անել այն, ինչը ծնողները համարում են սխալ։ Սակայն բազմաթիվ մասնագետներ ավելի ու ավելի հաճախ են ապացուցում, որ պատժի այս տարբերակը շատ վտանգավոր է երեխաների համար։

Հարվածից հետո ծնողի՝ մեղքը մեղմացնող գրկախառնությունն անգամ չի վերացնում ցավը։ Երեխան գրկախառնությունից հետո ներքուստ և արտաքուստ դեռ զգում է հարվածը երկար ժամանակ։ Նման իրավիճակում հայտնված շատ երեխաներ գրկում են ծնողին խղճահարություն առաջացնելու համար։

«Եթե ես գրկեմ նրան, հայրիկը կդադարի ինձ հարվածելը»։ Երբ ծեծելը հաճախակի բնույթ է կրում, երեխայի մոտ ձևավորվում է այն միտքը, որ նա թույլ է և անպաշտպան։

Ջոանը, ով մի հոգատար մայրիկ է, կարծում է, որ խփելը ծնողական իրավունք է և անհրաժեշտություն՝ ենթարկվող երեխա դաստիարակելու համար։ Նրա կարծիքով, խփելը «հենց երեխայի լավի համար է»։

Մի քանի ամիս ծեծով վերահսկելու ռեժիմից հետո նրա երեխան դարձավ ինքնամփոփ։ Նա միայնակ խաղում էր մի անկյունում, նրան հետաքրքիր չէին իր խաղընկերները, և նա խուսափում էր մորը հայացքով հանդիպելուց։ Նա կորցրել էր իր նախկին աշխուժությունը։ Արտաքուստ նա «լավ տղա» էր։ Ներքուստ Սփենսերը կարծում էր, որ ինքը վատ տղա էր։ Նա կարծում էր, որ ինքը սխալ է և իրեն վատ է պահում։ Ծեծելու արդյունքում ինքն իրեն ավելի փոքր և թույլ էր զգում, ում հաղթում էին ավելի մեծերը։

Պատճառներ, թե ինչո՞ւ չպետք է ծեծել երեխային

1.    Երեխաները սովորում են ընդօրինակման միջոցով. ծեծը սովորեցնում է երեխաներին, որ բռնությունը բոլորովի նորմալ երևույթ է, հատկապես, եթե ծեծողը ծեծվողից մեծ է և ուժեղ։ Մանկավարժական գրականության մեջ կա մի հետաքրքիր օրինակ, որտեղ պատմվում է, որ երեխային ծեծի միջոցով «դաստիարակող» մայրը մի օր տեսել է, թե ինչպես է իր երեքամյա դուստրը ծեծում իր փոքր եղբորը՝ բացատրելով, որ պարզապես եղբոր հետ «մայր ու աղջիկ» էր խաղում։

 

2.    Ծեծն իջեցնում է ինքնագնահատականը. երեխան դեռ շատ փոքր է ծեծի և իր պահվածքի միջև պատճառահետևանքային կապը հասկանալու համար, ուստի նա սկսում է մտածել, որ նրան ծեծում են ոչ թե փչացրած իրի համար, այլ որովհետև նա ամենավատն է և ծնողները չեն սիրում իրեն։

 

3.    Ծեծն անարդյունավետ է. հնարավոր է՝ առաջին անգամ ծեծվելուց հետո երեխան հնազանդվի, սակայն դա չի նշանակում, որ նա գիտակցում, թե որն է իր սխալը։ Նա պարզապես կվախենա, կշփոթվի և կցանկանա վերադարձնել ծնողների սերն ու լավ վերաբերմունքը։ Եթե ծեծը դառնա սովորական երևույթ, ապա երեխան դա կընդունի որպես անխուսափելի չարիք և չի ցանկանա փոխել իր պահվածքը։

 

4.    Ծեծը դատապարտման արժանի քայլ է. մարմնական ցանկացած պատիժ սխալ քայլ է, որը դատապարտվում է հասարակության կողմից և արժանի է պատժի։ Սա նույնն է, ինչ աշխատավայրում արված սխալի համար գործընկերների կողմից ծեծվելը։ Հարկավոր է հիշել, որ երեխան ոչնչով չի տարբերվում ծնողից կամ գործընկերոջից։

 

5.    Սեփական անկարողության ընդունում. ծնողները հաճախ հայտարարում են, որ երեխան ծեծից բացի, որիշ ոչ մի կերպ չի ենթարկվում, սակայն այս դեպքում խնդիրը ոչ թե երեխայի արարքների մեջ է, այլ նրա, որ ծնողները չեն կարողանում կիրառել դաստիարակության ճիշտ մեթոդներ և կարգավորել իրենց հարաբերությունները երեխայի հետ։ Ծեծի պատճառով ծնողներն ընդունում են իրենց անկարողությունը և կորցնում հեղինակությունը երեխաների աչքերում։ Վերջիններս էլ, իրենց հերթին, մտածում են, որ կարող են կառավարել ծնողներին՝ նրանց սադրելով։

 

6.    Մեծանում է անվստահությունը ծնողների հանդեպ. ֆիզիկական պատիժը խանգարում է կապվածությունը, քանդում սերն ու վստահությունը երեխաների ու ծնողների միջև։ Հարկ է հիշել, որ ընտնիքում իրական փոխըմբռնումն առաջանում է միայն փոխադարձ հարգանքի դեպքում։

 

Ինչ անել՝ երեխային չծեծելու համար

 

1.    Բացատրել հետևանքները. երեխան պետք է հասկանա, որ իր արարքը ճիշտ չէ։ Հարկավոր է պատմել նրան, որ վատ արարքը կհանգեցնի անցանկալի հետևանքների։

 

2.    Ընդմիջում կազմակերպել. այս ընդմիջումն օգտակար կլինի ամբողջ ընտանիքի համար։ Հիասթափությունն ու վատ տրամադրությունը կարող են հանգեցնել նրան, որ ծնողը կզայրանա և կպատժի երեխային՝ ծեծելով նրան։ Նման դեպքերում անհրաժեշտ է ընդմիջում կազմակերպել։ Կարելի է մի գավաթ սուրճ ըմպել, զրուցել ընկերուհու հետ կամ ամսագիր կարդալ։

 

3.    Երեխան պետք է դաս քաղի. հարկ է հիշել, որ երեխայի բոլոր արարքների հետևանքները կանխելը ծնողի պարտականությունների մեջ չի մտնում ։ Երբեմն հարկավոր է թույլ տալ, որ երեխային որևէ սխալ անի (միայն բացարձակապես անվնաս սխալ) և հետագայում դաս քաղի։ Երբեմն նույնիսկ ամենամեղմ ծնողը, սաստիկ զայրանալու դեպքում, կարող է ծեծել երեխային։ Նման դեպքերում անհրաժեշտ է անպայման ներողություն խնդրել երեխայից և պատմել նրան, որ իր վատ արարքը սաստիկ զայրացրել է՝ ստիպելով խախտել կանոնները։ Այս կերպ ծնողները կկարողանան պատվով դուրս գալ նույնիսկ ամենաբարդ իրավիճակից։

 

Նյութի աղբյուրը՝ vospitaj.com

Տարածել`
Share

You may also like...