Պատկերների ինքնատիպ մոտեցում.boredpanda.com

Սթրիթ արտի երիտասարդ մասնագետ Հուա Թուանը ստեղծում է արվեստի ինքնատիպ գործեր` կիրառելով ուշագրավ տեխնիկա:
Քսանհինգամյա չինացու խոսքով՝ նա կենդանական թեմայով հետաքրքիր պատկերներ է ստեղծում ներկը ցփնելու միջոցով:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, աշխատանքային գործընթացում Հուան համադրում է արևմտյան սթրիթ արտի, գրաֆիտիի, ինչպես նաև ավանդական չինական նկարչության ոճային առանձնահատկությունները:
Արվեստագետը ստեղծագործում է ինչպես պատերի, այնպես էլ` կտավների վրա: Աղբյուրը նկատում է, որ տաղանդաշատ չինացու աշխատանքներին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե դրանք «ծնված» են քաոսից։
- Previous Հանրահայտ ABBA-ն Ստոկհոլմի բեմում. The Guardian
- Next Ժան- Միշել Բիհորելի ծաղկային քանդակները. thisiscolossal.com