Պատե’րս են փլվել, օջախս էլ հո կա՞. Հիշում է Ա. Ներսիսյանը

Հիշում եմ.
Երկրաշարժին հաջորդող օրերին Հայաստան էր եկել ամերիկացի սենատոր Դոուելը: Գյումրիում մեր նկարահանող խումբը (Մոնիկա Պողոսյանի գլխավորությամբ) ականատես եղավ մի սրտառուչ տեսարանի: Սենատորը իր շքախմբով շրջում էր վրանից վրան, խոսք ու զրույցի բռնվում հարազատներին կորցրած մարդկանց հետ: Եվ ահա, հերթական վրանի առաջ հանդիպում է մի ծեր կնոջ` թոռներով շրջապատված, որոնց ծնողները մնացել էին փլատակների տակ: Սեղմում է կնոջ ձեռքը, ցավակցում: Վերջինս ներս է հրավիրում հյուրերին, բայց սենատորը հրաժարվում է` պատճառաբանելով, թե իրենք շատ են, տեղը` նեղ : Ծեր կինը դիմում է թարգմանչի օգնությանը` խնդրելով. « Իրեն ասեք պատե’րս են փլվել, օջախս էլ հո կա՞ թող նե’րս մտնի»:
Սենատորը մի պահ քարացավ կնոջ լավատեսությունից, գրկեց նրան ու ասաց.

– Ձեր սարերի պես ամուր ու իմաստուն ժողովուրդ եք:

Հետագայում հաղորդումն այդպես էլ կոչվեց` «ՊԱՏԵ’ՐՍ ԵՆ ՓԼՎԵԼ, ՕՋԱԽՍ ԷԼ ՀՈ ԿԱ»

Տարածել`
Share

You may also like...