Պաբլո Պիկասոյի կտավն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով.Life Panorama

Լոնդոնում Sotheby’s աճուրդային տանը կայացած իմպրեսիոնիստական և մոդեռնիստական աշխատանքների վաճառքից ստացվել է ավելի քան 103,2 միլիոն ֆունտ ստերլինգ: Թոփ-լոտը դարձել է Պաբլո Պիկասոյի աշխատանքը:

«Նստած կինը» կտավը գնահատվել էր 28 միլիոն ֆունտ ստերլինգ, վաճառվել է 43,3 միլիոնով: Աճուրդային տան փորձագետների կարծիքով, կտավը «կուբիզմի ոճով արված մեծագույն դիմանկարներից մեկն է»: Նկարը դարձել է Լոնդոնում վերջին հինգ տարվա ընթացքում ամենաթանկ վաճառված արվեստի գործը:  Բացի այդ, այն դարձել է կուբիստական ոճի ամենաթանկ վաճառված գործը:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed