«Չծխող» նվագախումբն ու Կուստուրիցան՝ Երևանում

Դեկտեմբերի 25-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Էմիր Կուստուրիցայի և The No Smoking Orchestra-ի համերգը:
Աշխարհահռչակ կինոռեժիսոր և երաժիշտ Կուստուրիցան The No Smoking Orchestra ֆոլք-ռոք խմբի բաս կիթառահարն է: Նա արդեն 2-րդ անգամ է խմբի հետ համերգով հանդես գալու Երևանում, և դա պատահական չէ, քանի որ հետաքրքրությունը երկկողմանի է:
Տեղեկացնենք, որ համերգը կազմակերպել են «Մեցցո Պրոդաքշնը» և «Ալմազյան Պրոդաքշնը» ՝ Հայոց ցեղասպանության 100-րդտարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և Մշակույթի նախարարության աջակցությամբ:
- Previous «Ներդաշնակության մեղեդի». հայ և թուրք երաժիշտների երգերը կմիավորվեն երեւանյան բեմում
- Next Հելսինկիում աճուրդի ժամանակ ՌԴ քաղաքացին 70.000 եվրոյով գնել է Այվազովսկու նկարը