Չինաստանում ժողովրդականություն է ձեռք բերում Կարլ Մարքսի վերաբերյալ ռեփ ստեղծագործությունը

 

Չինաստանում հիթ է դարձել ռեփ ստեղծագործությունը Կարլ Մարքսի եւ նրա աշակերտի մասին, որը գրվել է 1990-ականներից հետո ծնված չինացիների երիտասարդ սերնդի համար:

«ՌԻԱ Նովոստին» նշում է, որ այդ երգը մարքսիզմի հիմնադրի վերաբերյալ ինը էպիզոդից բաղկացած հեռուստահաղորդման համար գրված սաունդթրեք է:  Այն կցուցադրեն Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի տեղական հեռուստատեսությամբ: Հաղորդման հեղինակները հույս ունեն, որ դրա դիտումից հետո երիտասարդ չինացիները կցանկանան կարդալ Մարքսի աշխատանքները:

«Ես նրա մասին առաջին անգամ իմացել եմ քաղաքագիտության դասին, ուսումնասիրել եմ նրա տեսությունը քննություն հանձնելու համար: Կհանձնեմ եւ վերջ, էլ չեմ կարդա, բայց հետո նկատեցի, որ բոլորվին էլ տհաճ չէ: Մի օր ես կիմանամ, թե նա որքանով զիլ է», – ասված է երգում:

Երգի տեսահոլովակն արդեն տարածվել է չինական Ինտերնետում: Marks is 90-s վերնագրով ստեղծագործությունը, որի տեքստը հնչում է ինչպես անգլերեն, այնպես էլ չինարեն, կատարում են պատանիներ եւ աղջիկներ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Չինաստանում ժողովրդականություն է ձեռք բերում Կարլ Մարքսի վերաբերյալ ռեփ ստեղծագործությունը”

Leave a Reply

Your email address will not be published.