Չինաստանում արգելված երգերի ցուցակ է հայտնվել

ՉԺՀ-ի Մշակույթի նախարարությունը հրապարակել է «սև ցուցակ»-ը այն  120 երգերի, որոնք «անպարկեշտություն, բռնություն, հանցավորություն և հասարակական վնասարարություն» են քարոզում։

Վեբ-կայքերի տերերին հրահանգված է ջնջել այդ ցուցակի մեջ մտնող ստեղծագործությունների ձայնագրությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կազմակերպություններին և անհատներին թույլ չի տրվում այդ երգերը տեղադրել համացանցում։ Այդ պահանջի խախտումը խստորեն կպատժվի», — ասվում է նախարարության շրջաբերականում։

Նորամուծությունը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել չինական բլոգոլորտում։ Համացանցի օգտատերերի մեծ մասը հեգնանքով է ընդունել նոր փաստաթուղթը։

«Ցուցակում ընդգրկված երգերն այսօր ներբեռնումների թվով առաջատար կդառնան», — իր  Sina Weibo միկրոբլոգում գրում է Վան ազգանունով օգտատերը։  «Ես երբեք չէի լսել այդ երգերը, բայց պիտի ծանոթանամ դրանց», — մեկնաբանում է մեկ ուրիշ օգտատեր Լի ազգանունով։

Միաժամանակ, չինացի փորձագետները նշում են, որ նման ցուցակի ներմուծումը «լրիվ օրինաչափ» է։ Երգերն օրինախախտության կոչեր են պարունակում, ինչը նպաստում է չինական հասարակությունում իրավիճակի ապակայունացմանը։

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Չինաստանում արգելված երգերի ցուցակ է հայտնվել”

Leave a Reply

Your email address will not be published.