Չինաստանի դեսպանությունը Հայաստանին կնվիրի 4 շարժական կինոթատրոն

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունն այսօր շարժական կինոթատրոնների վերաբերյալ հուշագիր են ստորագրել:

Ըստ հուշագրի Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց կտրամադրի 4 շարժական կինոթատրոն:

Շարժական կինոթատրոնները կընդգրկվեն Հայաստանի մարզերում ամբողջ տարվա ընթացքում անցկացվող՝ «Մշակութային կանգառ» ծրագրում։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed