Չինական պարիսպը անհետանում է. հետազոտություն

 

Չինաստանի մեծ պարսպի մոտ մեկ երրորդը անհետացել է` բնության պայմանների բերումով, ինչպես նաև մարդկանց, ովքեր աղյուսներ են գողանում պարսպի շինվածքից: Համապատասխան հետազոտություն է ներկայացրել Չինական մեծ պարսպի ընկերակցությունը: Մասնագետները բացատրել են, որ շատ դեպքերում պարիսպը չի դիմանում սովորական անձրևին ու քամուն:

The Independent-ը  գրում է, որ չինական մամուլի տեղեկություններով՝ դարերի ընթացքում պարսպի ընդհանուր երկարությունից անհետացել է 1962 կմ: Չքավոր մարդիկ պարսպի աղյուսը գողանում են մասնավորապես Լուլոն շրջանում` իրենց կացարանների շինարարության նպատակով:

Հետաքրքրական է, որ Չինաստանի օրենքներով Մեծ պարսպից քարեր հեռացնող մարդիկ պետք է տուգանվեն 5000 յուանով, ինչը մոտ 500 ֆունտ սթերլինգ է:

Առհասարակ պարսպի վիճակը որոշ վայրերում այնքան անմխիթար է, որ գիտնականները սկսել են տարբեր երկարություններ նշել դրա համար` 9000 կմ-ից մինչև  21.000 կմ:

Տարածել`
Share

You may also like...