Չինական մասնավոր թանգարանում կցուցադրվի ամենաթանկ թեյի բաժակն աշխարհում

Հոնկոնգում անցկացված Sotheby’s-ի աճուրդում աշխարհի ամենաթանկ թեյի բաժակը գնել է Լյու Իցյանը։ Նուրբ ճենապակուց պատրաստված և աքաղաղների պատկերներով փոքր տարան 51-ամյա միլիոնատերը գնել է 36 մլն դոլարով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Հայտնի է, որ բաժակը պատրաստվել է 600 տարի առաջ։ Այն վերաբերում է «չենխուա» (1465-1487թթ.) ժամանակաշրջանին։ Այն ժամանակ իշխող տոհմը, ինչպես նշում են փորձագետները, շատ է սիրել աքաղաղների և հավերի կերպարներով սպասք, որոնք խորհրդանշում են «երջանիկ և միակ կյանքը բնության գրկում»։ Հին Չինաստանում հավերի և ճուտիկների շրջապատում պատկերված աքաղաղը եղել է նաև ճիշտ կառուցված անձնական կյանքի, մեծ և համերաշխ ընտանիքի խորհրդանիշ։

Այժմ Լյու Իցյանը պատրաստվում է ցուցադրել բաժակն իր «Լուն» անհատական թանգարանում։ Սակայն համացանցի չինացի բազմաթիվ օգտատերեր արդեն տեսել են բաժակը. միլիոնատերը չի կարողացել դիմադրել գայթակղությանը և թեյ է խմել թանկարժեք բաժակից, ինչը մեծ վեճեր է առաջացրել համացանցում։

Տարածել`
Share

You may also like...