Չեն տպագրում այն ամենն, ինչ գրված է անկեղծ և լուրջ. Սերգեյ Դովլաթով

 

Գարնանը նախատեսվում է նոր ֆիլմի ցուցադրություն`ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի մասին: Ֆիլմը էկրան կբարձրանա մարտի 1-ին` Ռուսաստնում:

Ֆիլմի ռեժիսորն է Ալեքսեյ Գերման կրտսերը, Սերգեյ Դովլաթովի դերում նկարահանվել է Միլան Մարիչը, Իոսիֆ Բրոդսկու դերում՝ Արթուր Բեսչաստնին, ֆիլմում նկարահանվել է նաև հայ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:

«Դովլաթով» ֆիլմը պատմում է գրողի՝ 70-ականների սկզբի «լենինգրադյան» կյանքի մի քանի օրերի մասին, այն շրջանի, որ նախորդում է նրա ընկերոջ, ապագայում Նոբելյան մրցանակիր Իոսիֆ Բրոդսկու էմիգրացիային: Ֆիլմում նկարագրված է հակասական և ծիծաղելի իրավիճակների մի շրջապտույտ. բախում քրեական աշխարհի հետ, Լենինգրադի աշխարհիկ և գրական կյանքը, «Լենֆիլմ» ստուդիան, երաժշտություն, բանաստեղծությունների ընթերցում, լրագրողի արհեստ և մեծագույն ցանկություն՝ դստեր համար գնել տիկնիկ, որն անհնար է ձեռք բերել:

Կյանքի տարբեր շրջադարձերի հերթափոխում՝ երբեմն ծիծաղելի, երբեմն սուր, մեզ համար բացում ենք զգայուն, փայլուն, հեգնող մարդու կյանքը, մի մարդու, ով ինքն է ընտրում իր ստեղծագործական ուղին, որպեսզի հետո դառնա 20-րդ դարի ամենահայտնի ռուս արձակագիրներից մեկը:

« Ինձ և իմ գրող ընկերներին չեն տպագրում ոչ մի հրատարակչությունում, համենայն դեպս՝ չեն տպագրում այն ամենը, ինչ գրված է անկեղծ և լուրջ, իսկ եթե ԽՍՀՄ-ում քեզ չեն հրատարակում, և դու խորհրդային գրողների միության անդամ չես, ուրեմն՝ դու գոյություն չունես, դու չկաս»,– ասում է ֆիլմի գլխավոր հերոսը՝ Սերգեյ Դովլաթովը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed