«Չեմ բողոքում» ինտերակտիվ ներկայացում՝ նոր ձևաչափով

Հունվարի 26-ին այս տարի առաջին անգամ «Կեսգիշերայինների» ինտելեկտուալ-ժամանցային ակումբում /Պարոնյան 30/ տեղի կունենա Լիանա Վարդանյանի «Չեմ բողոքում» ինտերակտիվ ներկայացումը, սակայն այս անգամ նոր ֆորմատով:

Բեմականացումը վերհանում է հասարակության մեջ անտեսված առօրյա կնոջ խնդիրները:

Բացվում են փակագծեր, որոնք  հասարակությունը երբեք չի բացում: Շոշափվում են կին-տղամարդ, զավակ-ծնող,  սեռական դաստիարակություն, կենցաղ թեմաները:

Բայց դէ հերոսուհին ՉԻ ԲՈՂՈՔՈՒՄ, դա նորմալ է, դա իր ընտրությունն է:

«Ներկայացման հաջողությունը 90%-ով Լիանայից է կախված»,-ասում է ռեժիսոր Մարիամ Սարյանը: «Մեծ համարձակություն է պետք այս կերպարը ստեղծելու ու խաղալու համար»,- ասում է նա:

Մարիամը պատմում է, որ բեմականացման ստեղծման սկզբնական փուլում շատ դժվարությունների հետ են առընչվել, շատերը քլնգել են: Բայց վերջիվերջո կնոջ դերը մեր հասարակության մեջ պետք է բարձրացվեր:

«Իհարկե թատրոնը հարցեր չի լուծում, բայց կարող է խնդիրները վերհանել ի ցույց հանրությանը»,- ասում է ռեժիսորը:

Կաֆե-թատրոնի հանդիսատեսն այս անգամ հնարավորություն կունենա մասնակցելու քննարկում-խաղին, կառաջարկի այլ լուծումներ, դերասանուհու հետ կփորձի փոփոխել տեսարաններն ու միաժամանակ խաղալ:

«Չեմ բողոքում» ինտերակտիվ ներկայացումը շրջում է Երևան քաղաքով շուրջ 5 տարի , բարձրանալով տարբեր բեմահարտակներ` թե ́ ակումբային և թե ́ թատերային (դեպքեր են եղել նաև դրսում): Դա խոսում է միայն մի բանի մասին ̀ իսկապես կայացած, ամբողջական, արդի, ժամանակի հետ ընթացող և փոփոխութուններ կրող, ճգվող ներկայացում է:

Որքան էլ ցավալի է, բայց ներկայացումն ապրում է հերոսուհու արդիական խնդիրներ բարձրացնելու շնորհիվ: Քանի դեռ ընտանեկան բռնություն ասվածը գոյություն ունի, կապրի նաև այս ներկայացումը:

Ներկայացման ռեժիսոր Մարիամ Սարյանն ու դերասանուհի Լիանա Վարդանյանն այս առթիվ ասում են. «Կխաղանք այնքան, քանի դեռ բռնությունն ու անհավասարությունը գերակշռում է: Հոգնեցնեցնելու դեպքում առաջարկում ենք տարբերակ ̀ սիրեք ձեր կանաց , մենք էլ կբեմադրեն մի այլ գործ, ասենք Չիպոլինոյի արկածները :)» :

Հարցերի դեպքում զանգահարել 099532411

Տարածել`
Share

You may also like...