«Չարի կացարանը». Միլա Յովովիչը լուսանկար է հրապարակել ֆիլմի նկարահանումներից

Հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչը Instagram-ում լուսանկար է հրապարակել «Չարի կացարանը» ֆիլմի 6-րդ մասի նկարահանման հրապարակից:  Ֆիլմի պրեմիերան նախանշված է 2017-ի հունվարի 19-ին:
Լուսանկարում Յովովիչից բացի պատկերված են ճապոնուհի ֆոտոմոդել  Ռոլան և դերասան Ուիլյամ Լևին:
«Չարի կացարանը 6» ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2015-ի ամռանը Հարավային Աֆրիկայում: Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեին մեկ տարի շուտ, սակայն հետաձգվել էին Յովովիչի հղիության պատճառով:
«Չարի կացարանը» ֆիլմի առաջին մասը վարձույթում հայտնվել է 2002-ին:

Տարածել`
Share

You may also like...