Չարաք լեռան աքսորը. Գիրք, որը պատմում է Սեբաստիայի հայերի կոտորածի մասին

Ստամբուլի «Արաս» հայկական հրատարակչությունը լույս է ընծայել Հայոց ցեղասպանության տարիներին Սեբաստիայի հայերի վերապրած կոտորածի ու աքսորի մասին պատմող նոր գիրք: Այս ամսին գրում է armfvn.com-ը:

Մուրադ Աթաշի կողմից գրի առնված «Արմինե. (Չարաք լեռան աքսորը)» կոչվող վեպը, որը հիմնված է իրական դեպքերի վրա, պատմում է պատմական Սեբաստիայի գյուղերից մեկի հայ բնակչության՝ ցեղասպանության տարիներին ապրած զրկանքների ու այդ տարածքում հայերի և թուրքերի հարաբերությունների մասին:

Գիրքը բաղկացած  է 224 էջից, իսկ գրքի թուրքերեն տարբերակը խմբագրել է  պոլսահայ մտավորական, «Ակօս» պարբերականի նախկին խմբագիր և «Արաս» հրատարակչության ղեկավար Ռոբեր Քոփթաշը:

 

Աղբյուրը`  menq.org

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed