Ուրֆայի հայկական եկեղեցին գտնվում է ավերման եզրին

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Ուրֆա նահանգի Գերմուշ գյուղում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է անմխիթար վիճակում: Այս մասին գրում է թուրքական «Ուրֆանաթիք» կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ` ամեն օր ենթարկվում է գանձագողերի հարձակումներին, որոնք այստեղ փնտրում են հայերի թողած ոսկիները:
Հայտնի է, որ եկեղեցին չի գործում 1915թ.-ից ի վեր և ավերակների վերածվելով՝ այս ընթացքում երբևէ չի վերակառուցվել:
«Գերմուշի եկեղեցի» անունով հայտնի եկեղեցին, սակայն, շարունակում է այցելուներ ունենալ :
Աղբյուրը` tert.am