Ուրուգվայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել

Ուրուգվայի Կերպարվեստի ազգային թանգարանում սեպտեմբերի 4-ին բացվել է «Ներսես Օունանյան» ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ներսես Օունանյանը (1924-1957) ուրուգվահայ քանդակագործ և նկարիչ է, ով ծնվել է հունական Սամոս կղզում, իսկ 8 տարեկանում ընտանիքով տեղափոխվել Մոնտեվիդեո:
«Ներսես Օունանյանն իր հետ բերել է իր հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի մշակույթը, երաժշտությունը, արվեստը, որոնք էլ արտահայտել է իր գործերում: Իր աշխատանքներից շատերը պատկերում են նաև Հայոց ցեղասպանության ցավը, որին միլիոն ու կես մարդ է զոհ գնացել», – ներկայացվում է թանգարանի կայքում:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 4-ը:
- Previous «Հայկական օրորոցային գոհարներ». 21 երգ մեկ ձայնասկավառակում
- Next Մարիամ Մերաբովան սեպտեմբերի 19-ին կրկին կերգի հայ հանդիսատեսի համար