Ուկրաինան ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրում է պաշտպանել Խերսոնեսը
Ուկրաինան ՅՈՒՆԵՍԿՕ-ին է դիմել` Ղրիմի տարածքում գտնվող մշակութային ժառանգության հուշարձանները պաշտպանելու խնդրանքով, հայտարարել է Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը:
«Ղրիմի տարածքում գտնվում է «Խերսոնես Տավրիկյան» արգելոցը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված է որպես Ուկրաինային պատկանող արգելոց:
Մեր առաքելությունն է պահպանել այն, սակայն այժմ, երբ մեզ ֆիզիկապես հասանելի չէ այնտեղ եղած բոլոր ցուցանմուշների պաշտպանությունը, որոնք անգին են ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ աշխարհի համար, մենք դիմում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին` խնդրելով օգնել մեզ», – ասել է Նիշչուկան:
Ըստ մշակույթի նախարարի` ներկայումս ուկրաինացի գիտնականները զրկվել են մշակութային կառույցների հասանելիությունից` ՌԴ-ի զինվորականների կողմից թերակղզին շրջափակելուց հետո, հայտնում է ՆԳՆ-ն:
Նշենք, որ Խերսոնեսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվել է 2013 թ.:
- Previous Բրիտանիան նշում է Ուիլյամ Շեքսպիրի 450-ամյակը
- Next Անգետ ուսուցիչը կամ նոր հանրույթ ձևավորելու փորձ