«Ուկրաինան կրակի մեջ» վավերագրական ֆիլմ՝ Ուկրաինայի պատմության 1941-ից 2014թթ. մասին. РИА Новости

Սիցիլիական Տաորմինա քաղաքի կինոփառատոնում «Լավագույն փաստագրական ֆիլմ» կոչմանն է արժանացած   օսկարակիր ռեժիսոր Օլիվեր Սթոունի  «Ուկրաինան կրակի մեջ» վավերագրական ֆիլմը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Ֆիլմի սյուժեյի հիմքում Ուկրաինայի պատմության 1941-ից 2014թթ. իրադարձություններն են:

Ֆիլմում, որը նկարահանել է ամերիկյան քաղաքացիություն ունեցող ուկրաինացի Իգոր Լոպատենոկը, Սթոունը հանդես է եկել ոչ միայն որպես համապրոդյուսեր, այլև ակտիվ մասնակցել է նկարահանումներին` հարցազրույց վերցնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչից:

«Իրականում հարցերը պատրաստել էր ռեժիսոր Լոպատենոկը, ով ծնվել է Ուկրաինայում և հրաշալի տիրապետում է իրավիճակին, թեև նա հետո տեղափոխվել է ԱՄՆ և ստացել ամերիկյան քաղաքացիություն»,- ասել է Սթոունը:

ՌԴ  նախագահի մասին ռեժիսորը ասել. «Ես Պուտինին շատ կոմպետենտ և ուկրաինական հարցով պատրաստված անձ եմ համարում, նա չի խուսափել ոչ մի հարցից»:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed