Ուկրաինայում արգելել են «Բրիգադա» սերիալը` ռուսական պրոպագանդայի համար

Ռուսաստանյան՝ 2009-ին արտադրված «Բրիգադա» սերիալն արգելվել է Ուկրաինայում:

Russia Today-ը հայտնում է, որ դա արգելվել է «ռուսական պրոպագանդայի» պատճառաբանությամբ: 90-ականների մասին կրիմինալ սերիալը Ուկրաինայում գաղափարախոսական են համարել:

Արգելվել են նաև մի շարք այլ ռուսաստանյան ֆիլմեր ու սերիալներ, ինչպիսիք են` «Կոտրված լապտերների փողոցները – 5» (2003), «Մենք ապագայից ենք» (2008 ), «Օդաչուի պատմությունը (2009), «Պիրանիայի որս» (2006), «Շարասյուն PQ-17» (2004), «Կայարան» (2013):

Տարածել`
Share

You may also like...